Թառ պատրաստելու համար պետք է թթենի տնկել, իսկ ադրբեջանցիների պես քոչվորները դա անել չէին կարող![]() 28 դեկտեմբերի 2012 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Թառը երբեք չի եղել և չի կարող լինել ադրբեջանական գործիք: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Դանիել երաժիշտը, մեկնաբանելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումը` թառը ադրբեջանական գործիք հայտարարելու վերաբերյալ: «Տկզար» համույթի հիմնադիր Կառլեն Միրզոյանը նշեց, որ այն հայկակական համարվելու բոլոր հիմքերը Հայաստանն ունի: Ըստ արվեստագետի՝ թառը միակ կսմիթային լարային գործիքն է, որն ունի քառորդ լադ: Դրանք ուսումնասիրել է Կոմիտասը, նույնիսկ հատուկ նշան է հորինել: Դանիել երաժիշտը նաև նշեց, որ թառ պատրաստելու համար անհրաժեշտ է թթենի տնկել, ինչը չէր կարող անել քոչվոր ցեղը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-7-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխամասային գրասենյակում` Փարիզում, տեղի էր ունեցել ոչ նյութական մշակույթի պահպանմանը նվիրված միջկառավարական կոմիտեի 7-րդ նիստը: Հայաստանից ոչ նյութական մշակույթի ժառանգության ցուցակում ընդգրկվել է «Սասնա ծռեր» էպոսը, Ադրբեջանից` թառը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրները քննարկումների ժամանակ նշել էին, որ այն չի կարող ճանաչվել որպես մեկ երկրի մշակութային ժառանգություն: Այդ պատճառով էլ, այն ընդունվել է բաց հայտով, որին կարող են հավակնել նաև այլ երկրները: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |