28 դեկտեմբերի 2012 - 13:47 AMT
Երևանի երեք եկեղեցիներում Ամանորի գիշերը պատարագ կմատուցվի

Դեկտեմբերի 31-ին, ժամը 22:00-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում պատարագ կմատուցվի (պատարագիչ՝ Տ. Հայկազուն քհն. Մկրտչյան):

24:00-ին կկատարվի Հայրապետական մաղթանք, որի ընթացքում եկեղեցում գումարված հավատացյալներին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպս. Կճոյանը կփոխանցի իր ամանորյա բարեմաղթանքները և օրհնությունը:

24:00-ին պատարագ կմատուցվի նաև Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում (պատարագիչ՝ Տ. Շմավոն քհն. Ղևոնդյան), իսկ 24:30-ին` Ս. Պատարագ կմատուցվի Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում (Պատարագիչ`Տ. Խորեն քհն. Մարուքյան):