Աշխարհի չեմպիոն Նիկոլ Հարությունովը ցանկանում է, որ հայ մարզիկները նոր հաջողություններ ունենան![]() 28 դեկտեմբերի 2012 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Երևանյան բռնցքամարտի երիտասարդական աշխարհի առաջնության հաղթողի կոչումը նվաճած Նիկոլ Հարությունովն Ամանորը դիմավորելու Մոսկվայում ընտանիքի հետ: Առաջնությանը մասնակցելու պատճառով նա 4 ամիս չի տեսել իր հարազատներին և ընկերներին, և տոներին բոլորի հետ էլ հանդիպելու է: «Շատ ուրախ եմ, որ երկարատև ընդմիջումից հետո կրկին տանն եմ լինելու: Առհասարակ ես չեմ պլանավորում, թե ինչ եմ նվիրելու: Այս տոներին շատ նվերներ եմ անելու ու շատ մարդկանց»,- PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է Հարությունովը: Նա ցանկանում է, որ 2013 թվականին շարունակի իր հաջող ելույթները, ամրապնդվի երիտասարդական բռնցքամարտում ու փորձի ամեն ինչ անել Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար: Նա էլ բոլոր մարզիկների պես ցանկանում է նվաճել Օլիմպոսը: «Ցանկանում եմ, որ այս տարի հայ մարզիկները նոր հաջողություններ ունենան, մենք էլ շարունակենք ուրախացնել մեր ազգին: Թող բոլորն ուրախ դիմավորեն Նոր տարին և միշտ երջանիկ լինեն»,- նշել է բռնցքամարտիկը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |