API. ԱՄՆ-ում նավթի պաշարները մեկ շաբաթում նվազել են

API. ԱՄՆ-ում նավթի պաշարները մեկ շաբաթում նվազել են

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում նավթի պաշարները մեկ շաբաթում, որն ավարտվել է դեկտեմբերի 21-ին, նվազել են 1,17 մլն բարելով` մինչև 370,507 մլն բարել, հաղորդել է Նավթի ամերիկյան ինստիտուտը (API):

API տվյալներով, բենզինի պաշարներն աճել են 2,41 մլն բարելով` մինչև 215,840 մլն բարել, իսկ դիստիլյատների պաշարներն ավելացել են 2,95 մլն բարելով` մինչև 118,799 մլն:

Վերլուծաբանները սպասում էին, որ նավթի պաշարները կնվազեն 1,9 մլն բարելով, բենզինի պաշարները կաճեն 400 000 բարելով, իսկ դիստիլյատների պաշարները կնվազեն 900 000 բարելով, հաղորդում է Reuters-ը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---