Աբասը սպառնացել է լուծարել ՊԱՎ-ը և կառավարումը հանձնել Իսրայելին![]() 28 դեկտեմբերի 2012 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Մահմուդ Աբասը սպառնացել է լուծարել Պաղեստինի ազգային վարչությունը (ՊԱՎ), եթե դիվանագիտական ջանքերն անպտուղ լինեն և Իսրայելը շարունակի բնակավայրերի կառուցումը Հորդանան գետի Արևմտյան ափին: «Հաարեց» թերթին տված հարցազրույցում Պաղեստինի առաջնորդը հայտարարել է, որ հույս ունի առաջընթաց տեսնել Իսրայելի խորհրդարանական ընտրություններից հետո բնակավայրերի հարցի լուծման մեջ: Հակառակ դեպքում նա խոստացել է ՊԱՎ կառավարումը հանձնել Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին: «Եթե նույնիսկ ընտրություններից հետո առաջընթաց չլինի, ես հեռախոսը կվերցնեմ և կզանգեմ Նեթանյահուին: Ես կասեմ նրան. «Թանկագին ընկեր, պարոն Նեթանյահու, հրավիրում եմ Ձեզ Մուկատու: Տեղավորվեք իմ բազմոցում, Ձեր ձեռքը վերցրեք կառավարման լծակները, դուք այժմ պատասխանատու եք Պաղեստինի ինքնավարության համար»,- ասել է Աբասը: Աբասը հայտարարել է նաև, որ չի ցանկանում օգտագործել Պաղեստինի նոր կարգավիճակը որպես ՄԱԿ դիտորդ-պետություն, որպեսզի բողոքի Իսրայելի գործողություններից Հաագայի միջազգային դատարանում, բայց դիվանագիտական ջանքերի ձախողման դեպքում այլընտրանք չի լինի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |