Լիբանանի ԱԳ նախարար. Բեյրութը որդեգրել է սիրիական ճգնաժամից հեռու մնալու դիրքորոշումը![]() 28 դեկտեմբերի 2012 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Լիբանանը որդեգրել է սիրիական ճգնաժամից հեռու մնալու դիրքորոշումը, հայտարարել է Լիբանանի ԱԳ նախարար Ադնան Մանսուրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Սիրիան կարևոր աշխարհագրական ու ռազմավարական տեղ ունի տարածաշրջանում և կայունության ու անվտանգության պահպանումն այդ երկրում բխում է ոչ միայն Լիբանանի, այլ նաև տարածաշրջանի այլ պետությունների շահերից…Լիբանանը որդեգրել է սիրիական ճգնաժամից հեռու մնալու դիրքորոշումը: Մենք չենք միջամտում Սիրիայի ներքին գործերին և չենք միջամտում որոշումների կայացման գործընթացին: Սակայն մենք չենք սատարում այն որոշումներին, որոնք ընդունվել են Սիրիայի դեմ: Հենց սկզբից մենք ասացինք, որ սիրիական կարգավորումը հնարավոր է միայն երկխոսության միջոցով, և դա է միակ ճանապարհը»,-ասել է Մանսուրը: Նա աջակցություն է հայտնել Սիրիայի գծով ՄԱԿ հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմիի նախաձեռնությանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |