Ընտրություններին կքվեարկեն դիվանագիտական ծառայություն անցնող 243 ընտրողներ և նրանց ընտանիքի անդամներ![]() 28 դեկտեմբերի 2012 - 17:32 AMT PanARMENIAN.Net - 35 երկրներում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների և նրանց ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամների ընդհանուր թիվը Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցչին է փոխանցել 2013թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահի ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկող ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամների թվին համապատասխան անհատական ծածկագրեր պարունակող ծրարներ: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրել է, որ 35 երկրներում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամների ընդհանուր թիվը 243 է: Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է նաև ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված ուղեցույցը` էլեկտրոնային քվեարկության իրականացման կարգի և ժամկետների վերաբերյալ: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |