28 դեկտեմբերի 2012 - 17:33 AMT
Արամ Հարությունյանը առաջադրման փաստաթղթերը ներկայացրել է ԿԸՀ

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթերն է ներկայացրել անկուսակցական Արամ Հարությունյանը: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ԿԸՀ մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ինչպես հայտնի է՝ արդեն առաջադրվել են ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, անկուսակցական Մհեր Հայրապետյանն ու էպոսագետ Վարդան Սեդրակյանը:

Ավելացնենք, որ թեկնածուների առաջադրումը կտևի մինչև հունվարի 4-ը:

Քարոզարշավը կմեկնարկի հունվարի 21-ից: