ԱՄՆ-ում ուսուցիչներին կարող են թույլ տալ աշխատանքի զենքով գնալ

ԱՄՆ-ում ուսուցիչներին կարող են թույլ տալ աշխատանքի զենքով գնալ

PanARMENIAN.Net - ԱՄՆ որոշ նահանգներում ուսուցիչներին կարող են թույլ տալ աշխատանքի զենքով գնալ: Ավելին, Օհայո նահանգի Հրազենի ասոցիացիան հայտարարել է, որ կկազմակերպի ու կվճարի հրաձգության դասերի համար, գրում է The Columbus Dispatch-ը:

Իսկ Յուտայի նահանգում արդեն 150 ուսուցիչներ մասնակցել են դասընթացին: Ուշադրություն է դարձվել պաշտպանության հիմունքներին ու զենք կրելուն:

Համարվում է, որ նման միջոցները կարող են նպաստել վերջին ողբերգության նման իրադարձությունների բացառմանը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---