Թեհրանն ու Անկարան ծրագրում են շարունակել սիրիրական ճգնաժամի խաղաղ կարգավորման իրանական ծրագիրը, հաղորդում է PressTV-ն:
Դեկտեմբերի 16-ին ներկայացված իրանական նախաձեռնությունը նախատեսում է բռնության, դեպի Սիրիա զենքի մատակարարման, արտաքին միջամտության դադարեցում, զանգվածային ներսիրիական երկխոսության մեկնարկ, ինչպես նաև խորհրդարանական և նախագահական ընտրություններ:
Իրանցի դիվանագետները կոչ են անում բոլոր երկրներին աջակցել Սիրիայում ժողովրդավարական գործընթացներին և կանխել արտաքին միջամտությունը այս երկրի ներքին գործերին: