Հայտնի առցանց հանրագիտարանը՝ Wikipedia կորցնում է անգլալեզու հեղինակներին, ինչը բացասաբար է անդրադառնում գիտելիքի առցանց շտեմարանի վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ American Behavioral Scientist ամսագրի վրա հղումով:
Պատճառը, հավանաբար, հոդվածների գրման ու շտկումների կատարման առավել բարդ համակարգն է: Այս իրավիճակում Wikipedia-ն կորցնում է գիտելիքի օպերատիվ աղբյուր հանդիսանալու հնարավորությունը:
Այնուամենայնիվ Wikipedia-ն աշխարհի խոշորագույն առցանց հանրագիտարանն է, այն ունի 23 մլն հոդված աշխարհի 285 լեզուներով:
2012թ. նոյեմբերին Wikipedia-ն ստացավ «Ռունետ-2012 մրցանակը» «Գիտություն և կրթություն» անվանակարգում: