ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԿԱՆԳՆԵՑՎԻ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ 6 հուլիսի 2005 - 07:39 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում կկանգնեցվի հռչակավոր կոմպոզիտոր Արամ Խաչատուրյանի հուշարձանը: Նախատեսվում է, որ այն կկանգնեցվի Մոսկվայի կենտրոնում Բրյուսովի նրբանցքում գտնվող Կոմպոզիտորների տան պուրակում: Հուշարձանը մի կոմպոզիցիա է կոմպոզիտորի կերպարից, որը ծնկներին նոտաներ է պահել, եւ ռոյալի, երգեհոնի եւ թավջութակի ոճավորված ծավալային պատկերներից: Այդ հուշարձանը քաղաքին է նվիրաբերում Երեւանի քաղաքապետարանը: Հայաստանի մայրաքաղաքը իր վրա է վերցնում դրա տեղադրման աշխատանքների ֆինանսավորումը: Բացի այդ, Ռուսաստանի մայրաքաղաքի հյուսիսում «Բաքու» կինոհամերգային համալիրի մերձակա պուրակում կտեղադրվի Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի հուշարձանը: Հուշարձանը Մոսկվային է նվիրաբերել Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը: ԱՀ դեսպանատունը պարտավորվում է նաեւ լիովին իր վրա վերցնել հուշարձանի տեղադրման աշխատանքների ֆինանսավորումը, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |