ՀՀ ՂԵԿԱՎԱՐԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՆՁԱՄԲ ԱՋԱԿՑԵԼ ԻՐԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՑՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երեւանում հանդիպել է Իրանի Հորմոզգան նահանգի նահանգապետ Էբրահիմ Դերազմիսուին, տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում Ռոբերտ Քոչարյանը նշել է տնտեսական կապերի ընդլայնման անհրաժեշտությունը եւ ընդգծել, որ թեեւ հայ-իրանական մի շարք խոշոր ծրագրի իրականացմանը, Հայաստանի դինամիկ զարգացող տնտեսությունը ընձեռում է համագործակցության նոր հնարավորություններ: Այդ կապակցությամբ Ռ.Քոչարյանը կարեւորել է Իրանը Հայաստանին կապող նոր ավտոճանապարհի կառուցումը: Նա նաեւ նշել է, որ երկու ազատ եւ երեք հատուկ տնտեսական գոտի, երեք միջազգային օդանավակայան եւ մեծ նավահանգստային քաղաք ունեցող նահանգը լավ միջավայր է հայ-իրանական տնտեսական կապերի զարգացման համար եւ, որ ինքն անձամբ պատրաստ է ըստ ամենայնի աջակցել դրանով հետաքրքրվող հայ գործարարներին:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---