ՀՀ ԱԺ ՓՈԽԽՈՍՆԱԿ.ԳՈՐԱՆ ԼԵՆՄԱՐԿԵՐԻ ԶԵԿՈՒՅՑԸ ՀԱՄԱՐՁԱԿ ԷՐ ԵՎ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղը պետք է միացվի Հայաստանին` դա կարող է դառնալ անվտանգության գլխավոր երաշխիքը եւ խնդրից բխող շատ հարցեր լուծել: Ինչպես հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, այդ մասին ասվում է Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի զեկույցում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Հովհաննիսյանի խոսքերով, հատուկ ներկայացուցչի զեկույցում նշվում է նաեւ, որ ադրբեջանական կողմը պետք է ուղիղ բանակցություններ վարի Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ: Ընդհանուր առմամբ, բնութագրելով զեկույցը որպես համարձակ եւ հավասարակշռված, Վահան Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ Գորան Լենմարկերի զեկույցի հիմնա վրա Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւ չի ընդունվել: «Այս փուլում փաստաթուղթը ի գիտություն է ընդունված, աշխատանքը շարունակվում է, եւ հետագայում հնարավոր կլինի չեզոք բանաձեւի ընդունումը»,-հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը: Նա նաեւ նշել է, որ Գորան Լենմարկերը, հավանաբար, կշարունակի իր գործունեությունը ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի Լեռնային Ղարաբաղի գծով հատուկ ներկայացուցչի պաշտոնում, սակայն ավելի հստակ դա հայտնի կդառնա ընթացիկ տարվա աշնանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---