ԳԴ. Ոստիկանության աշխատակիցները թերացել են և պետք է ենթարկվեն պատասխանատվության![]() 11 հունվարի 2013 - 16:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը գրավոր միջնորդություն է ուղարկել ՀՀ ոստիկանություն՝ ծառայողական քննություն կատարելու և իրենց աշխատանքներում թերացած ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի համապատասխան աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ 2013 թվականի հունվարի 8-ին ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ Արա Հունանյանի սպանության դեպքի առթիվ, որի դիակը հայտնաբերվել է նույն օրը «Դալմայի այգիներ» կոչվող հողատարածքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Հայկ Հունանյանը 2013թ. հունվարի 4-ին հաղորդում է տվել ոստիկանության Մալաթիայի բաժին այն մասին, որ որդին հունվարի 3-ին՝ ժամը 14-ի սահմաններում, տանից դուրս է եկել և չի վերադարձել։ Հայտարարությունը վերցնելուց հետո ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցների կողմից միայն մակերեսային բացատրություն է վերցվել Հայկ Հունանյանից, որտեղ նկարագրվել է որդու՝ տանից դուրս գալու օրը, ժամը և հագուստները: Բացի վերը նշվածից, Արա Հունանյանին հայտնաբերելու ուղղությամբ այլ գործողություն չի իրականացվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |