Ճապոնիայի ՌՕՈւ ինքնաթիռները տագնապով օդ են բարձրացել՝ վիճելի կղզիների մոտ չինական ինքնաթիռի պատճառով

Ճապոնիայի ՌՕՈւ ինքնաթիռները տագնապով օդ են բարձրացել՝ վիճելի կղզիների մոտ չինական ինքնաթիռի պատճառով

PanARMENIAN.Net - Ուրբաթ օրը Ճապոնիայի ՌՕՈւ ինքնաթիռները տագնապով օդ են բարձրացել՝ Սենկակու վիճելի կղզիներից 100կմ հեռավորությամբ չինական ինքնաթիռի հայտնվելու պատճառով, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղելով Կիոդո գործակալությանը:

Ինչպես հաղորդվում է, Ճապոնիայի օդային տարածքը չի խախտվել:

Ճապոնիայի ՊՆ անհանգստությամբ է հետևում Չինաստանի ակտիվությանը վիճելի կղզիների շրջանում: Հաղորդվում է, որ չինական կողմը կղզիների շրջանում թռիչքները պատրաստվում է պարբերաբար իրականացնել՝ պատճառաբանելով դրանց նկատմամբ վերահսկողության իրավունքը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---