Հայաստանի կանանց առաջնությանը կմասնակցի 10 շախմատիստուհի![]() 11 հունվարի 2013 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 12-21-ը Երևանում Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կկայանա Հայաստանի կանանց 68-րդ առաջնությունը: Այս տարի առաջնությանը մասնակցում են 10 շախմատիստուհիներ: Մրցաշարից մեկ օր առաջ տեղի ունեցավ վիճակահանության պաշտոնական արարողությունը: Ըստ վիճակահանության կազմվեցին առաջին տուրի զույգերը: Առաջին տուրում Աննա Հայրապետյանը կմրցի Դիանա Մնացականյանի հետ, Եվգենիա Դոլուխանովայի մրցակիցը կլինի Լուսինե Կարապետյանը, իսկ Սիրանուշ Անդրեասյանինը` Նարինե Գասպարյանը: Մարիաննա Գասպարյանն ուժերը կչափի Հասմիկ Ղամբարյանի հետ, Նաիրա Մովսիսյանը` Արմինե Բաբայանի հետ: Հայաստանի չեմպիոնն իրավունք կստանա մասնակցելու նաև 2014 թվականի առաջնությանը և Եվրոպայի այս տարվա առաջնությանը: Իսկ դրամական պարգևներ կստանան 1-4 տեղերը զբաղեցրածները: Առաջնությունն անցկացվելու է շրջանաձև համակարգով և բաղկացած կլինի 9 տուրերից: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |