ՀԱՍԿ. Հնարավոր բոլոր միջոցներով աջակցելու ենք Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակին![]() 11 հունվարի 2013 - 16:55 AMT PanARMENIAN.Net - 2013-ի փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը կսատարի Րաֆֆի Հովհաննիսյանին: «Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է ճակատագրական ճամփաբաժնի առջև: Շարունակել վերջին տարիներին վարվող քաղաքականությունը` նշանակում է երկիրը հասցնել վերջնական կործանման: Ուստի նոր ճանապարհի ընտրությունը հայրենիքի փրկության միակ հնարավորությունն է: Իսկ նոր ճանապարհով կարող են առաջնորդել միայն նոր մտածողությամբ նոր իշխանությունները: Այս պահին ստեղծված իրավիճակի և առկա իրողությունների պայմաններում մեր համոզմամբ նորի` մեզ բոլորիս անչափ անհրաժեշտ ապահով և անվտանգ հայրենիքի,ազատ և բարեկեցիկ կյանքի, հիրավի նոր և արդար Հայաստանի, որակյալ և կենսունակ պետության երաշխավոր կարող է լինել միայն ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, բնականաբար` որոշակի ծրագրերի և որոշակի թիմի առկայության պայմաններում»,- ասված է ՀԱՍԿ Կենտրոնական կոմիտեի հայտարարության մեջ: Կուսակցությունը հնարավոր բոլոր միջոցներով աջակցելու է Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |