Համայնքների կառավարման գործընթացում ՏՏ ներդրման աշխատանքները՝ փոխվարչապետի ուշադրության կենտրոնում![]() 11 հունվարի 2013 - 17:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդի հետ այսօր կայացած հանդիպմանը ներկայացրեց 2013թ. նախարարության գերակա խնդիրները, ՄԶԳ-ի հետ համագործակցության ուղղությունները: Փոխվարչապետը կարևորեց նոր խմբագրմամբ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի մշակումը, որը պետք է արտացոլի համակարգի զարգացման տեսլականը, ինչպես նաև ներառի ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ մշակված «ՀՀ-ում տեղական ինքնակառավարման համակարգի հետագա զարգացման և ապակենտրոնացման ռազմավարական մոտեցումներ» փաստաթղթի գաղափարները: Գործունեության հաջորդ ուղղությունը վերաբերելու է պետական-ՏԻ մարմիններ հարաբերություններում վերահսկողական խնդիրների հստակեցմանը: Կվերլուծվի գործող օրենսդրությունն ու փորձը, այն կհամադրվի ստանձնած միջազգային պարտավորությունների հետ: Ուշադրության կենտրոնում են լինելու նաև համայնքների ներքին կառավարման գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման աշխատանքները, ինչպես նաև համայնքներում գնումների գործընթացի հետ կապված խնդիրները: Տեղական եկամուտների վարչարարության խնդիրները նույնպես նախարարության մշտական ուշադրության կենտրոնում են: Գործնական քայլեր կիրականացվեն օրենսդրության կատարելագործման, մասնավորապես` «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի ընդունման և կիրառման, միասնական տեղական հարկի ներմուծման ուղղությամբ: Նշված բոլոր ուղղությունները, ըստ փոխվարչապետի, լինելու են նաև գործընկեր կազմակերպությունների, այդ թվում` ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցության օրակարգում: Զրուցակիցները քննարկեցին ներկայացված ուղղությունների վերաբերյալ համագործակցության հնարավորությունները: Քարեն Հիլիարդն իր հերթին աջակցության պատրաստակամություն հայտնեց: Մասնավորապես պայմանավորվածություն ձեռք բերվեց նոր խմբագրմամբ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի մշակման աշխատանքներում ՄԶԳ-ի կողմից փորձագետների ներգրավման վերաբերյալ: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |