Ստյոպա Սաֆարյանն ընտրությունները բոյկոտելու կոչ անողների մասին. Նրանց թոշակի գնալու ժամանակն է

Ստյոպա Սաֆարյանն ընտրությունները բոյկոտելու կոչ անողների մասին. Նրանց թոշակի գնալու ժամանակն է

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նախագահի թեկնածուների՝ նախագահական ընտրությունները բոյկոտելու կոչին:

«Քաղաքական գործիչը շարքային քաղաքացուց, իսկ քաղաքական ուժը հասարակական կազմակերպությունից, անհատ ձեռներեցից, ՍՊԸ-ից, ՓԲԸ-ից տարբերվում է նրանով, որ պայքարում է իրական դարձնելու համար այն, ինչը որ ցանկանում է տեսնել` Հայաստանի տեսլականից մինչև իշխանափոխություն: Դա է քաղաքական գործչի ուժի առաքելությունը և տարբերությունը, որի համար նա պետք է ունենա գործողությունների ծրագիր և դա իրականացնելու կամք: Իսկ եթե նրանք առաջնորդվում են Կիկոսի մահով (գնացի մարդի, ունեցա որդի), այսինքն, գտնում են, որ ամեն ինչ կանխորոշված է, ելքը որոշված է, իմաստ չունի, ապա նշանակում է, որ նրանց թոշակի գնալու ժամանակն է: Նրանք կարող են այլևս լինել շարքային քաղաքացի, կամ լավ կիկոսագետ, բայց ոչ քաղաքական ուժ կամ գործիչ»,- գրել է Ստյոպա Սաֆարյանը:

 Ուշագրավ
---