Դուբայի էմիրությունը, որը Մերձավոր Արևելքի գլխավոր առևտրային և ֆինանսական կենտրոնի առաջատարի հավակնորդ է, մտադիր է դառնալ նաև «իսլամական էկոնոմիկայի մայրաքաղաք», հայտարարել է էմիրության ղեկավար, ԱՄԷ փոխնախագահ շեյխ Մուհամմեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Դուբայի տնտեսական համակարգը ազատ է, ճկուն և փոփոխությունների և նոր հորիզոնների բացահայտման պատրաստ»,-ասել է նա:
Վերջին տարիների Դուբայը դարձել է համաշխարհային առևտրի խոշորագույն կենտրոններից մեկը: 2011-ին էմիրության արտաքին առևտրի ծավալը կազմել է 300 մլրդ դոլար: