Բրյուսելը մերժել է ֆրանսիացի միլիարդատերին քաղաքացիության հարցում![]() 11 հունվարի 2013 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ամենահարուստ մարդը՝ Բեռնար Առնոն հերթական անհաջողությունն է կրել Բելգիայի քաղաքացիություն ստանալու հարցում: Ինչպես հայտնի է դարձել, Բելգիայի մայրաքաղաքի դատախազությունը մերժել է ֆրանսիացի միլիարդատերին քաղաքացիության հարցում: Բացասական որոշումը պայմանավորված է նրանով, որ Առնոյի հայտը չի բավարարում գլխավոր պայմանին՝ հայտատուն պետք է առնվազն 3 տարի ապրի Բելգիայի տարածքում: Բելգիական արդարադատությունը նաև սկսել է քննել վերջերս Առնոյի կողմից Բելգիայում գրանցված ընկերությունների ցանցը: Կասկածներ կան, որ Առնոն կարող էր այս սխեման օգտագործել հայրենիքում հարկերի վճարումից խուսափելու համար, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |