ԱՄՆ-ի և Կանադայի Կինոքննադատների ասոցիացիան Բեն Աֆֆլեքին ճանաչել է 2012թ լավագույն ռեժիսոր

ԱՄՆ-ի և Կանադայի Կինոքննադատների ասոցիացիան Բեն Աֆֆլեքին ճանաչել է 2012թ լավագույն ռեժիսոր

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի և Կանադայի Կինոքննադատների ասոցիացիան «Արգո օպերացիան» ճանաչել է 2012թ լավագույն ֆիլմ, իսկ դրա ռեժիսոր Բեն Աֆֆլեքն արժանացել է լավագույն ռեժիսորի կոչմանը:

Լավագույն դերասանական աշխատանքի համար մրցանակի են արժանացել Ջեսիկա Չեսթեյնը և Դենիել Դեյ-Լյուիսը:

Երկրորդային պլանի տղամարդու լավագույն դերի համար մրցանակի է արժանացել Ֆիլիպպ Սեյմուր Հոֆֆմանը, իսկ երկրորդային պլանի կնոջ լավագույն դերի համար՝ Էնն Հեթուեյը: Լավագույն սցենարիստ է ճանաչվել Քվենթին Տարանտինոն, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել հունվարի 10-ին Կալիֆորնիայում:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---