11 հունվարի 2013 - 20:32 AMT
Չինաստանում սողանքների պատճառով զոհվել է 42 մարդ

Չինական Յուննան նահանգում սողանքների արդյունքում զոհվել է առնվազն 42 մարդ, ևս 2-ը տեղափոխվել են հիվանդանոց: Հողի տակ են հայտնվել 16 ընտանիքների տներ, հաղորդում է «Սինխուա» գործակալությունը:

Երկրի հարավում լեռնային տարածքում, մասնագետների գնահատմամբ, Հաոպո գյուղի վրա մի քանի հարյուր քմ ցեխ է թափվել:

Հազարավոր փրկարարներ՝ 5 փորձագետների վերահսկողությամբ փլատակների տակից են հանել տուժածներին: Ինչպես փոխանցում է lenta.ru-ն, որոնողական աշխատանքները բարդացնում է այդ տեղանքի համար անսովոր ցուրտ եղանակը:

Նահանգի իշխանությունները նշել են, որ միջոցներ կկիրառվեն՝ նման դեպքերից հետագայում խուսափելու համար: