Չեխիայի մշակույթի նախարարը մարտին կայցելի Հայաստան![]() 11 հունվարի 2013 - 20:31 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանդիպել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության ժամանակավոր հավատարմատար Պետր Միլենսկուն: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է նախարարության լրատվական բաժնից: Շնորհավորելով Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանության բացման կապակցությամբ՝ նախարարը հույս է հայտնել, որ 2010 թ. ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, կրթության, գիտության, երիտասարդության և սպորտի բնագավառներում համագործակցության մասին» hամաձայնագրի շրջանակում կակտիվանան հայ-չեխական մշակութային կապերը: Կողմերը քննարկել են 2013 թ. մարտին Չեխիայի Հանրապետության մշակույթի նախարար Ալենա Հանակովայի Հայաստան կատարելիք այցի մանրամասները: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչ Չեխիայի Հանրապետության մշակույթի նախարարի այցը «ՀՀ մշակույթի նախարարության և Չեխիայի Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2013 – 2015 թթ մշակութային համագործակցության մասին» գործնական ծրագրի դրույթների հստակեցման վերաբերյալ: Հասմիկ Պողոսյանը, անդրադառնալով Հայ գրատպության 500-ամյակի և Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք ծրագրերի շրջանակներում 2012 թ.արտերկրում իրականացված մշակութային միջոցառումներին՝ մասնավորապես Եվրոպայի հայ գրատպության կենտրոններում և խոշորագույն թանգարաններում ու գրադարաններում իրականացված հայ հնատիպ գրքի ցուցահանդեսներին, առաջարկել է Չեխիայում ևս նմանօրինակ միջոցառում կազմակերպել: ՀՀ մշակույթի նախարարը չեխական կողմին հրավիրել է մասնակցելու Հայաստանում կազմակերպվող միջազգային գրական նախագծերին՝ հատկապես կարևորելով «Գրական տապան» -ը և «Թարգմանիչների և հրատարակիչների միջազգային համաժողովը», ինչպես նաև պատրաստակամություն հայտնել իրականացնելու գրական-թարգմանական համատեղ ծրագրեր: Նախարարը փաստել է, որ Հայաստանը մշտապես մասնակցել է Չեխիայում կազմակերպվող «Լիդիցե» գեղանկարչության մանկական միջազգային մրցույթ-ցուցահանդեսին և արժանացել մրցանակների: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |