Ռուսաստանը, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ի հատուկ բանագնացը կողմ են Սիրիայում իրավիճակը խաղաղ ճանապարհով լուծելուն: Այս մասին կողմերը հունվարի 11-ին հայտարարել են Ժնևում կայացածհանդիպման ժամանակ, փոխանցում է Reuters-ը:
Քննարկամնը մասնակցել են ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը, ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բերնսը, ինչպես նաև Սիրիայի հարցերով ԱՄԿ-ի և ԱՊԼ_ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին:
Բանակցությունների ավարտից հետո Բրահիմին հայտարարել է, որ բանակցային գործընթացի կողմերը հավատարիմ են մնում սիրիական ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելու սկզբունքին:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ միայն սիրիացիները կարող են որոշել իրենց երկրի հետագա զարգացման մոդելը: