Մոսկվայի կենտրոնում սպանել են Դեդ Հասանին![]() 16 հունվարի 2013 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի կենտրոնում սպանվել է հանցավոր աշխարհի հեղինակություն Ասլան Ուսոյանը, որը հայտնի է նաև որպես Դեդ Հասան: Աղբյուրները իրավապահ մարմիններում «Ինտերֆաքսին» հայտնել են, որ Ուսոյանին գնդակահարել են հունվարի 16-ին մոտ 14:30-ին, երբ նա դուրս էր գալիս ռեստորանից: Օրենքով գողը սպանվել է օպտիկական նշանառությամբ դիպուկահարի հրացանից: Իրավապահ մարմիններում «ՌԻԱ Նովոստիին» հաստատել են Ուսոյանի մահվան փաստը: 2010թ. սեպտեմբերին Ուսոյանի դեմ արդեն կատարվել է մահափորձ Մոսկվայում: Այն ժամանակ նա հրազենի երեք կրակոց ստացավ որովայնի շրջանում, սակայն ողջ մնաց: Հայտնի դարձավ, որ հանցավոր հեղինակությունների հավաքներից մեկի ժամանակ Դեդ Հասանը հայտարարեց, որ մահափորձն իր դեմ պատվիրել էր օրենքով գող Ռովշան Ջանիևը: Ասլան Ուսոյանը ծնվել է 1937թ. Թբիլիսիում: Առաջին անգամ դատապարտվել է 19 տարեկանում: 60-ականներին նա «թագադրվեց» որպես օրենքով գող: ԶԼՄ-ները Դեդ Հասանին համարում էին Ռուսաստանի բոլոր կովկասյան հանցավոր խմբավորումների ղեկավարը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |