Նավթը թանկանում է հումքի ապագա պահանջարկի համար մտավախությունների ֆոնին

Նավթը թանկանում է  հումքի ապագա պահանջարկի համար մտավախությունների ֆոնին

PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային գները հունվարի 17-ին նվազում են ներդրողների մտավախությունների ֆոնին` կապված հումքի պահանջարկի աճի դանդաղեցման և այն բանի հավանականության հետ, որ «սև ոսկու» ընթացիկ գները կարող են բարձրանալ:

Brent Crude Oil տեսակի փետրվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.08 դոլարով կամ 0.07 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 109.6 դոլար: WTI տեսակի թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,33 դոլարով կամ 0,35 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 93,91 դոլար:

ԱՄԷ նավթի նախարար Մուհամմեդ ալ Համլին հայտարարել է, որ, իր կարծիքով, ներկա պահին հումքի պահանջարկը «այդքան լավ վիճակում չէ»:

Նավթի գների բացասական դինամիկան սահմանափակվում է ԱՄՆ-ից տվյալներով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---