Հենրիխ Մխիթարյան. Ես նպատակ չունեմ դառնալ Matchworld Cup-ի լավագույն ռմբարկուն![]() 17 հունվարի 2013 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Matchworld Cup 2013 միջազգային մրցաշարի շրջանակներում եգիպտական «Զամալեկի» նկատմամբ տարած հաղթանակից հետո Դոնեցկի «Շախտյորի» կիսպաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոստովանել է, որ թիմը բարդ շրջան է ապրում, քանի որ հսկայական ուշադրություն է հատկացնում ֆիզիկական պատրաստվածությանը: «Հանդիպման երկրորդ խաղակեսում թիմն ավելի լավ տեսք ուներ` ավելի դինամիկ էր, բոլորը լավ էին շարժվում: Մենք դարպասը գրավելու շատ պահեր ունեցանք, բայց կարծում եմ, որ հիմա ամենակարևորը պատրաստվելն է»,- Մխիթարյանի խոսքերը հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Մխիթարյանը, ով հաղթական գոլի հեղինակ է դարձել 89-րդ րոպեին, նշել է, որ նա նպատակ չունի դառնալ մրցաշարի լավագույն ռմբարկուն. «Մեր խնդիրն է ֆիզիկապես, տեխնիկապես և հոգեբանորեն լավ պատրաստվել «Բորուսիայի» հետ խաղին»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |