Հրազենային վնասվածքով հոսպիտալ տեղափոխված զինվորի վիճակը շարունակում է մնալ ծանր

Հրազենային վնասվածքով հոսպիտալ տեղափոխված զինվորի վիճակը շարունակում է մնալ ծանր

PanARMENIAN.Net - Երկուշաբթի առավոտյան գլխին ստացած հրազենային վնասվածքով Կենտրոնական կլինկական զինվորական հոսպիտալ է տեղափոխված ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Մհեր Պետրոսյանի վիճակը շարունակում է մնալ ծանր:Այս ամսին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Մհեր Պետրոսյանը վիրավորվել է ծառայակցի արձակած կրակոցից, փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 373 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթեքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարակաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որը մարդու առողջությանը անզգուշացությամբ պատճառել է ծանր վնաս):

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---