Աշոտ Մանուչարյան. Երկիրը կողոպտում են` ծառայելով համաշխարհային կողոպտիչ համակարգի օլիգարխիային

Աշոտ Մանուչարյան. Երկիրը կողոպտում են` ծառայելով համաշխարհային կողոպտիչ համակարգի օլիգարխիային

PanARMENIAN.Net - Փետրվարին նշելու ենք Ղարաբաղյան շարժաման 25-ամյակը: Այս առիթով այսօր ասուլիս էր հրավիրել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Նա նշեց, որ կոմիտեն անցյալում է, բայց թանգարանային նմուշ չէ:«Ղարաբաղյան շարժումը հնարավորություն տվեց մեզ առաջ անցնել ժամանակից: Այն ցույց տվեց մեզ մարդու և պետության նկարագիր, որին պիտի ձգտենք: Աշխարհի խնդիրներն ու դրանց արտահայտությունը հայաստանում ցույց տվեցին, որ շեղվել ենք մեր ուղուց, բայց պիտի վերադառնանք: Սա գող, ավազակ, հրմշտող մարդկանց աշխարհն է: Ղարաբաղ կոմիտեի շրջանի մարդը ապրում էր վեհ գաղափարներով: Նա իր տնից էր աշխարհին ինչ-որ բան տալիս, այսօր ճիշտ հակառակն է», - ասաց Աշոտ Մանուչարյանը

Անդրադառնալով այսօրվա ներքաղաքական զարգացումներին` նա նշեց. «Ամբողջ Հայաստանի քաղաքական դաշտը կուտակման սկզբուքով է գործում և իրենց դարձրել են պետության թշնամին: Նրանք զբաղված են երկիրը կողոպտելով` ծառայելով համաշխարհային կողոպտիչ համակարգի օլիգարխիային: Այսօրվա աշխարհում ընտրություն չկա»:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---