Ֆրանսիացի գեներալ Ֆրանսուա Լեկուանտրը հինգշաբթի օրը նշանակվել է EUTM Mali հրամանատար, հաղորդում Է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Բրյուսելում կայացած նիստի ընթացքում ԵՄ 27 երկրների ԱԳ նախարարները արտոնել են Մալիում 15 ամսով նախատեսվող առաքելության ծրագիրը՝ 12,3 մլն եվրո արժողությամբ բյուջեով:
Ծրագրվում է, որ ԵՄ-ն Մալիում իր առաքելությունը կսկսի փետրվարի երկրորդ կեսին կամ մարտի սկզբին: Խոսքը Մալիի մայրաքաղաք Բամակո մոտ 200 զինվորական հրահանգիչներ և նրանց անվտանգությունն ապահովող անձնակազմ ուղարկելու մասին է: Զինվորականների ընդհանուր թիվը մոտ 500 է: