Աֆրիկյան միության միավորված բանակի զինվորները, հետապնդելով իսլամիստներին, սխալմամբ կրակ են բացել մահմեդական դպրոցի վրա:
Զոհվել է 5 երեխա և երկու մեծահասակ, մոտ 10 հոգի վիրավորվել է, հայտնում է Russia Today-ը:
Ահաբեկիչները հարձակվել էին զորքերի վրա, երբ նրանք գաղտնի շարժվում էին դեպի Լեգգո գյուղը: Նրանք ետ են մղել հարձակումն ու հակահարձակման անցել:
Իսլամիստները նահանջել են գյուղի տարածք: Նրանց հետապնդող զինվորները ներխուժել են բնակավայր ու կրակ բացել դպրոցի վրա, որտեղ այդ պահին դասեր էին ընթանում, հայտնում է BBC-ին:
Քաղաքացիական պատերազմը Սոմալիում շարունակվում է արդեն տարիներ ի վեր: Երկիրը փաստացի բաժանվել է երեք մասի՝ Պունտալենդ, Սոմալիլենդ և Կենտրոնական Սոմալի: