19 հունվարի 2013 - 17:10 AMT
Լիբիան ավելացրել է անվտանգության ապահովման միջոցները նավթային օբյեկտներում` կապված Ալժիրում տիրող իրավիճակի հետ

Լիբիան ուժեղացրել է անվտանգության ապահովման միջոցները նավթային սեկտորում` կապված Ալժիրի գազի վերամշակման համալիրի վրա կատարած հարձակման հետ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Դրա համար մոբիլիզացվել են բանակի լրացուցիչ ուժեր, որոնք օբյեկտների մոտ շուրջօրյա հերթապահություն են իրականացնում:

Լիբիան և Ալժիրը Աֆրիկայում «սև ոսկու» արտադրողների ցուցակում զբաղեցնում են 3-րդ և 4-րդ հորիզոնականները, իսկ Եգիպտոսի հետ միասին բնական գազը արտահանում են Եվրոպա: