Թոմ Հենքսը և Սթիվեն Սփիլբերգը մշակում են Երկրորդ համաշխարհայինի մասին պատմող երրորդ սերիալը

Թոմ Հենքսը և Սթիվեն Սփիլբերգը մշակում են Երկրորդ համաշխարհայինի մասին պատմող երրորդ սերիալը

PanARMENIAN.Net - Ինչպես հաղորդում է kinomania.ru-ն, HBO-ն հաստատել է, որ իր գերատեսչությունում Թոմ Հենքսը և Սթիվեն Սփիլբերգը մշակում են Երկրորդ համաշխարհայինի մասին պատմող երրորդ սերիալի նախագիծը: Դեռևս անանուն նախագիծը կպատմի Երկրորդ համաշխարհային պատերազմի օդային մարտերի մասին:

Սփիլբերգի և Հենքսի նախորդ երկու ռազմական նախագծերի` «Խաղաղ օվկիանոսի» և «Զինակիցների», ստեղծմանն աջակցած Գրէմ Յոստը ցանկություն է հայտնել իր ներդրումն ունենալ ապագա սերիալի դրամատուրգիայում:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---