«Ազգ». «Ազգ» օրաթերթը շարունակում է լույս տեսնել. Հարկադիր արձակուրդն ավարտվեց![]() 22 հունվարի 2013 - 09:34 AMT PanARMENIAN.Net - «Ազգ» օրաթերթն այսօր խմբագրականում անդրադառնում է այն լուրերին, թե օրաթերթը փակվել է. «Կամքից անկախ պատճառներով ձգձգվեց մեր թերթի ամանորյա «արձակուրդը»: Պատճառը` հարկային իսկապես ծանր պարտավորությունները նյութական համապատասխան միջոցների չգոյության պատճառով համարժեք չկատարելու համար դեռևս հունիս ամսին «Ազգի» դեմ վարչական դատարանում գործ է հարուցված եղել պետեկամուտների կոմիտեի կողմից: Վարչական դատարանը, արդեն հուլիս ամսին, առանց թերթին պատշաճ կերպով ծանուցելու, այսինքն պատասխանող կողմի բացակայության պայմաններում, նյութական միջոցների բռնագանձման վճիռ է կայացրել թերթի դեմ և այն հանձնարարել է, բնականաբար, ԴԱՀԿ ծառայությանը: Իսկ վերջինս, նույնպես առանց պատշաճորեն նախազգուշացնելու, դեկտեմբերի 21-ին կալանք է դրել դրամատնային մեր հաշիվների վրա, փաստորեն անդամալուծելով թերթի գործունեությունը, թերթին գրկելով իր բաժանորդների, ընդհանրապես ընթերցողների և պայմանագրային գործընկերների նկատմամբ պարտականությունները կատարելու հնարավորությունից: Փոխանակ ստուգելու պատասխանող կողմի բացակայության պատճառը, դատարանը, փաստորեն, շարժվել է «հուպ տուր` թող գնա» սկզբունքով: Եվ եթե նույն դատարանն այսպես է վարվում անկախ Հայաստանի հնագույն թերթերից մեկի նկատմամբ, ապա ինչպես կվարվի սովորական, շարքային քաղաքացու նկատմամբ, որն առանց այդ էլ, իրավամբ, վստահություն չունի մեր դատարանների արդարամտության նկատմամբ: Համենայն դեպս, սիրելի ընթերցող, այսօրվանից մենք վերադառնում ենք քեզ հետ մեր ամենօրյա հանդիպումներին` կարոտով ու պատասխանատվության զգացումով: Շնորհակալություն ենք հայտնում հարկադիր մեր «արձակուրդի» ընթացքում մեզ հետ տագնապած ընթերցողներին ու գործընկերներին: Ինչ վերաբերում է այն մեկ-երկու լրատվամիջոցներին, որոնք մեզ հետ կապ պահելու փոխարեն չարախնդորեն գուժեցին թերթի «փակվելը», ամեն ինչ թողնում ենք նրանց խղճին, անշուշտ եթե ունեն...»,-եզրափակում է թերթը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |