«Ժողովուրդ». Սյունիքի մարզում ՀՀԿ շտաբի ղեկավարի պաշտոնի համար «պատերազմ» է սկսվել![]() 22 հունվարի 2013 - 09:45 AMT PanARMENIAN.Net - «Ժողովուրդ»-ը գրում է, որ վերջին օրերին Սյունիքի մարզում «պատերազմ» է սկսվել, կռվախնձորը ՀՀԿ մարզային շտաբի ղեկավարի պաշտոնն է: Թեև վաղուց որոշված էր, որ ՀՀԿ Սյունիքի մարզային շտաբը պետք է ղեկավարի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Ինքը`կոմունիստ Հակոբյանը, դեռևս անցած տարվա դեկտեմբերի 20-ին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրել էր, որ ինքն է ղեկավարելու ՀՀԿ շտաբը: Բայց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը չի կարողանում հաշտվել այդ մտքի հետ: Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների` Խաչատրյանն օրերս վիճաբանել է Սիսիանի քաղաքապետ, ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանի հետ, քանի որ վերջինս Սիսիանում հայտարարել է, թե այս անգամ ինքն է ղեկավարելու Սիսիանի ու ընդհանրապես ՀՀԿ մարզային շտաբը: Բանն այնտեղ է հասել, որ Խաչատրյանը քաղաքապետին արգելել է ուրբաթ օրը նիստ հրավիրել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |