22 հունվարի 2013 - 10:18 AMT
Սերժ Սարգսյանը հունվարի 22-24-ին կհանդիպի Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի ընտրողներին

ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր մեկնում է Սյունիքի մարզ: Սերժ Սարգսյանը հունվարի 22-23-ին հանդիպումներ կունենա մարզի մի շարք քաղաքային և գյուղական համայնքների՝ Սիսիանի, Գորիսի, Արծվանիկի, Ագարակի, Մեղրիի, Քաջարանի, Կապանի ընտրողների հետ:

Հունվարի 23-ին Սերժ Սարգսյանը կայցելի Վայոց Ձորի մարզ: Մարզի ընտրողների հետ ՀՀ նախագահի թեկնածուն հունվարի 24-ին հանդիպումներ կունենա Ջերմուկում, Վայքում, Մալիշկայում, Եղեգնաձորում: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է թեկնածուի պաշտոնական կայքից: