Գլոբալ տնտեսական ճգնաժամի պահպանվող հետևանքները նշանակում են գործազրկության հետագա աճ, նույնիսկ չնայած տնտեսության ակնկալվող վերելքին, ասվում է Աշխատանքի միջազգային կազմակերպության այսօր հրապարակված զեկույցում:
Ինչպես նշում է ԱՄԿ-ը, 2012-ին աշխարհում գործազուրկների ընդհանուր թիվն ավելացել է 4 միլիոնով և կազմել 197 մլն մարդ:
ՄԱԿ գործակալության տվյալների համաձայն, 2013-ին գործազուրկների թիվը կավելանա ևս 5.1 միլիոնով, իսկ 2014-ին` 3 միլիոնով: