Երեկ Վանաձորում «Պրոմեթեյ քիմպրոմ» ՓԲ ընկերության տարածքում ամոնիակի արտադրամասում փորձարկման ժամանակ տեղի է ունեցած պայթյունից հետո Վանաձոր են մեկնել Առողջապահության նախարարության հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մասնագետները: Համայցներ են կատարվել «Պրոմեթեյ քիմպրոմ» ՓԲ ընկերության հարակից բնակելի տարածքի մանկական և նախադպրոցական հիմնարկներ՝հարցման միջոցով բնակիչների կամ երեխաների առողջական վիճակի վատթարացման հնարավոր դեպքերը հայտնաբերելու նպատակով: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Նման դեպքեր չեն արձանագրվել, դիտարկվում է նաև պոլիկլինիկաներին և շտապ օգնությանը դիմողների թիվը: ՀՀ ԱՆ ՊՀՀ տեսչության մասնագետների կողմից հարակից բնակեցման տարածքներում և փակ շինություններում իրականացվում են օդի նմուշառումներ սանիտարաքիմիական լաբորատոր հետազոտություններ կատարելու նպատակով: Հարակից բնակելի տարածքներում նորմերի գերազանցում չի հայտնաբերվել:
Բնակչության առողջական վիճակի մոնիթորինգը և սանիտարաքիմիական լաբորատոր հետազոտությունները շարունակվում են: