Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հունվարի 22-ին վարչական վարույթ է հարուցել «Ռոբերտո» խանութի («Պիլարյան» ՓԲԸ) նկատմամբ, որը զբաղվում է հագուստի, պայուսակների և կոշիկների ներկրմամբ և վաճառքով:
Խանութի ցուցափեղկում տեղեկատվություն է տեղադրվել այն մասին, որ ապրանքների ողջ տեսականին վաճառվում է 50 տոկոս զեղչով: Ավելին, քաղաքացիները SMS-հաղորդագրություն են ստացել «Ռոբերտո» այցելելու և շահավետ գնումներ կատարելու» հրավերով:
Ստացված բողոքների հիման ՏՄՊՊՀ ներկայացուցիչները «Ռոբերտո» խանութում ստուգումներ են անցկացրել: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ 50 տոկոս զեղչը գործում է միայն ապրանքների մի մասի վրա: