22 հունվարի 2013 - 15:41 AMT
McDonald’s-ը 700 հազար դոլար տուգանք կվճարի ամերիկյան մահմեդականներին

McDonald's ցանցի ղեկավարությունը համաձայնվել է 700 դոլար տուգանք վճարել ԱՄՆ Դիրբորն քաղաքի մահմեդականներին նրա համար, որ, ի հեճուկս գովազդի, ցանցի ռեստորաններում վաճառվող հավի սենդվիչները «հալալ» չեն, հաղորդում է «Ասոշիեյթեդ Պրես» գործակալությունը:

Ընկերության դեմ 2011-ին հայց է ներկայացրել քաղաքի բնակիչներից մեկը` Ահմեդ Ահմեդը: Նա մեղադրել է ընկերությանը, որ, չնայած հայտարարությանը, ռեստորանում առաջարկվող խորտիկները չեն պատրաստվել իսլամի կանոններին համաձայն: Նրա փաստաբանը բացատրել է, որ McDonald’s-ը հաճախ վաճառել է սովորական սենդվիչներ, երբ «հալալ» մթերքները վերջացել են: