22 հունվարի 2013 - 15:38 AMT
Ռագըփ Զարաքօլուն` հայ-թուրքական հարաբերությունների մասին. Հանձնվելը կլինի ամենավտանգավորը

Հայ-թուրքական հարաբերություններում ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը քաղաքակիրթ հասարակությունն է: Կարծիքը թուրք հրատարակիչ, մարդու իրավունքների պաշտպան-ակտիվիստ Ռագըփ Զարաքօլուինն է, որն այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ ավելացրեց.«Իհարկե, երկար ժամանակ կպահանջվի, բայց կկարողանանք ինչ-որ տեղ հասնել: Մենք հալեցնում ենք սառույցը, օրինակ, ապրիլի 24-ի միջոցառումներով: Թեկուզ դանդաղ, բայց փոփոխություններ կլինեն: Չպետք է հանձնվել, դա կլինի ամենավտանգավորը»:Քննարկմանը մասնակցող լրագրող Թաթուլ Հակոբյանը նշեց, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ հայ-թուրքական հարաբերությունները 10-րդ տեղում են և գլխացավ են դառնում միայն, երբ որևէ պետություն ճանաչում է Ցեղասպանությունը:

«Հասարակությունն էլ հետաքրքրված չէ այնքան, որքան Հայաստանում: Քաղաքական, լրագրողական շրջանակները, որ գոնե պետք է լավ տեղյակ լինեին խնդրին, իրականում շատ բան չգիտեն: Վարչապետի, արտգործնախարարի մակարդակով Հայաստանի սահամանադրությունը շփոթում են անկախության հռչակագրի հետ` նշելով, թե սահմանադրության մեջ հատուկ կետ կա տարածքային պահանջատիրության մասին: Նման կետ անկախության գռչակագրի տեքսում կա»: