Րաֆֆի Հովհաննիսյանի դեռ նոր գործարկված կայքի վրա արդեն հաքերային հարձակում է եղել (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական քարոզարշավը ակտիվ տարվում է նաև էլեկտրոնային տիրույթում: Այսօր տեղի ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյանի պաշտոնական կայքի շնորհանդեսը: «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը տեղեկացրեց, որ կայքից բացի կա նաև հայելային տարբերակը՝ ֆեյսբուք սոցիալական ցանցի մի քանի էջ: Հովսեփ Խուրշուդյանը հայտնեց, որ երեք օր է ինչ գործում է կայքը, և արդեն հաяերային հարձակում է եղել: Բարեբախտաբար հնարավոր է եղել կանխել այն: «Նպատակն այն է, որ մարդիկ իրազեկվեն, որ ամեն ինչ կանխորոշված չէ և կարողանանք մարդկանց հանել տներից և բերել ընտրատեղամաս»,- ասաց Հովսեփ Խուրշուդյանը: Քարոզարշավի մեկնարկը նա դրական գնահատեց: «Երեկ՝ քարոզարշավի առաջին օրը հատուկ հրավեր չէինք տարածել, սակայն բավական մարդաշատ էր: Սա քարոզարշավ է թե փողոցներում, թե դռնեդուռ»,- նկատեց Հովսեփ Խուրշուդյանը: Նա նաև նշեց, որ քարոզարշավը շատ ինտերակտիվ է ընթանում, կապ կա ընտրողների հետ, նամակներ են ստանում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |