Ռուսաստանը սկսել է տարհանել իր քաղաքացիներին Սիրիայից![]() 22 հունվարի 2013 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Սիրիան լքող ռուսաստանցիների առաջին խումբը հատել է սիրիա-լիբանանյան սահմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: ՌԴ մոտ 50 քաղաքացիներ, որոնք ապրում էին Դամասկոսում, Հալեպում, Համեում և Հոմսում, ավտոբուսներով տեղափոխվել են Լիբանան Սիրիայում ՌԴ դեսպանության աշխատակիցների ուղեկցությամբ: Բեյրութից նրանք կմեկնեն Մոսկվա ԱԻՆ ինքնաթիռներով: Ընդհանուր առմամբ Սիրիայի ՌԴ դեսպանատանը հաշվառված են մոտ 8 000 ՌԴ քաղաքացիներ: Բացի այդ, Սիրիայում բնակվում են նաև 25 հազար ռուսաստանցի կանայք, որոնք ամուսնացել են տեղի բնակիչների հետ, հայտնում է Լենտա.ռու-ն: 2012թ. դեկտեմբերին հայտնի դարձավ, որ ՌԴ ԱԳՆ պատրաստվում էր իր քաղաքացիների տարհանմանը Սիրիայից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |