22 հունվարի 2013 - 20:20 AMT
Ուիլյամ Հեյգը մեղադրել է Իսրայելին մերձավորարևելյան խաղաղ գործընթացը խաթարելու մեջ

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը հունվարի 22-ին իսրայելական ղեկավարությանը մեղադրել է մերձավորարևելյան խաղաղ գործընթացը խաթարելու մեջ, հաղորդում է Reuters-ը:

Հեյգի խոսքով, Արևմտյան ափին հրեական բնակավայրերի կառուցումը ոչ միայն ի չիք է դարձնում միջազգային հանրության աջակցությունն Իսրայելին, այլև կարող է հակամարտության կարգավորման հարցում հանգեցնել «պոտենցիալ աղետալի» հետևանքների:

Նա նաև ընդգծել է, որ 2013-ը պետք է որոշիչ լինի իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման համար, քանի որ Իսրայելում նոր կառավարություն կլինի, իսկ ԱՄՆ-ում արդեն սկսվել է Օբամայի երկրորդ պաշտոնավարման շրջանը: