22 հունվարի 2013 - 21:00 AMT
ՄԱԿ. 2013-ին Եմենը 716 մլն դոլարի հումանիտար օգնության կարիք կզգա

2013-ին Եմենը 716 մլն դոլարի հումանիտար օգնության կարիք կզգա, երեքշաբթի օրը Դուբայում հայտարարել է Եմենում ՄԱԿ-ի հումանիտար օպերացիաների համակարգման բյուրոյի ղեկավար Թրոնդ Յենսենը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: Դա 22 տոկոսվ ավել է, քան 2012-ին:

«Հուսով ենք հավաքել պահանջվող գումարը՝ մարդկանց կյանքը փրկելու համար»,-ասել է նա:

ՄԱԿ-ի գնահատմամբ, Եմենի 24 մլն բնակչությունից 13 մլն-ը ապահովված չէ խմելու ջրով և սանիտարական պայմաններով, իսկ 10.5մլն-ը պարենային օգնության կարիք ունի: