ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՈՒՇԱԳԻՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ22 հուլիսի 2005 - 08:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Վրաստանի Գլխավոր դատախազությունների միջեւ ստորագրվել է «Իրավական օգնության եւ համագործակցության մասին» հուշագիրը: Փաստաթղթոի տակ իրենց ստորագրություններն են դրել Վրաստանի գլխավոր դատախազ Զուրաբ Ադեիշվիլին եւ նրա հայ գործընկեր Աղվան Հովսեփյանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Վրաստանի Գլխավոր դատախազությունում: Ադեիշվիլու խոսքերով, կողմերը տեղեկատվություն կփոխանակեն, իրավական օգնություն ցույց կտան միմյանց, ինչպես նաեւ կկատարվի փորձի փոխանակում: «Մեր միջեւ հաստատվել է շատ ակտիվ համագործակցություն, հատկապես, հարեւան երկրների հետ: Դա առանձնապես կարեւոր է հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար»,-հայտարարել է Ադեիշվիլին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |