Սոչիում որոշ օլիմպիական օբյեկտներ 2014-ի Օլիմպիադայի ժամանակ կարող են մնալ առանց բնական ձյան, բայց ներդրողներն ապահովության համար արդեն ձյան թնդանոթներ են գնում:
«Կլիմայական տեսանկյունից հավանականությունը մեծ է, որ այնտեղ 1100 մետր մակարդակից ցածր ձյուն չի լինի:
Ուստի ներդրողները և օբյեկտների սեփականատերերը ձեռք են բերում մեծ քանակությամբ թնդանոթներ, որոնք կարող են ձյուն արտադրել»,- «Ռոսհիդրոմետի» ղեկավար Ալեքսանդր Ֆրոլովի խոսքերը հաղորդում է Ինտերֆաքսը:
Նա նաև հավելել է, որ որոշ սպորտային ասոցիացիաներ նախընտրում են ոչ թե բնական, այլ արհեստական ձյունը:
Արհեստական ձյունն իր կառուցվածքով նման է ջրի սառած կաթիլների, և ավելի հեշտ է դրա վրա սահել: Նույնիսկ հանձնարարականներ կան, թե ինչպես օգտագործել արհեստական ձյունը. «Հուսով եմ, որ հաջորդ տարին մեզ կուրախացնի հաջող սպորտային եղանակով և լավ ձնով: Մենք մեր հեթրին կաշխատենք ապահովել բոլոր անհրաժեշտ չափումները, ներառյալ բարձրությունը, ձյան ջերմաստիճանը և տեսանելիությունը»: