Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն այս տարի կմասկանցի երկու առաջնության![]() 23 հունվարի 2013 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ թիմը միասին կհավաքվի ամռանը: «Մենք այս տարի ունենք Եվրոպայի և աշխարհի թիմային առաջնություններ: Հիմնական հավաքը կանենք հենց այս մրցաշարերից առաջ: Իսկ մինչ այդ մեր բոլոր անդամներն էլ մասնակցելու են կարևոր մրցաշարերի, ու բոլորն էլ, կարծում եմ, կլինեն լավ վիճակում»,- ասաց Պետրոսյանը: Եվրոպայի թիմային առաջնությունը կկայանա նոյեմբերի 7-18 Վարշավայում, իսկ աշխարհի առաջնությունը` դեկտեմբերի 1-11 Անթալիայում: Աշխարհի լավագույն մարզիչն ավելացրերց, որ առաջնությունների միջև ինտերվալը փոքր է, սակայն կկարողանան վերականգնվել և ցույց տալ որքան հնարավոր է լավ արդյունքներ: «Նշեմ, որ թիմային առաջնությունները շատ ավելի դժվար են, քան անհատականները: Սակայն ինչքան մենք ենք հոգնած լինելու, այնքան էլ մրցակիցները: Կարծում եմ, որ երկու շաբաթը բավական է վերականգնվելու համար»,- նշեց Պետրոսյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |